ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

«Տուշոնկա-2» օպերացիայի դեբյուտը

«Տուշոնկա-2» օպերացիայի դեբյուտը
01.06.2025 | 21:34

Վերջին շրջանում հրապարակված և ինձ հայտնի դարձած բոլոր սոցհարցումները վկայում են այն մասին, որ Նիկոլի վարկանիշը խայտառակ անկում է ապրել։ Նշանակում է՝ ջրերը զուլալվում են։ Ամբոխը նորից ժողովուրդ է դառնում։ Մահացու վտանգ Նիկոլի իշխանության համար։

Պարզ է, որ Նիկոլը պիտի գործի։ Ամեն ինչ անի, որպեսզի տիղմը նորից ջրի երես ելնի։ Հաշվարկը պարզ է՝ բոլոր նրանք, ովքեր կարող է շատ թե քիչ վրդովվեն եկեղեցու դեմ Նիկոլի արշավից, միևնույն է այլևս իր ընտրողները չեն։ Ժողովրդի այդ հատվածի վստահությունը նա անդառնալիորեն է կորցրել։

Նիկոլին չեն վստահում նաև հանրության այլ շերտերը։ Բոլոր նրանք՝ ովքեր կորցնելու՝ թեկուզ և փոքր բան ունեն։ Նիկոլը նրանց այլևս պետք չէ, նրանք էլ՝ Նիկոլին։ Հետևաբար, ինչպես արդեն նշել եմ նախորդ գրառմանս մեջ, հարձակվելով եկեղեցու դեմ՝ Նիկոլը վարկանիշային ոչ մի ռիսկ չի կրում։ Նրա հաշվարկները շատ պրագմատիկ են՝ եթե հնարավոր չէ ստանալ հանրության մի շերտի աջակցությունը, ուրեմն պետք է պարզապես չեզոքացնել նրան։

Կոտրել։

Հուսահատել:

Վստահ եմ՝ այն, ինչի ականատեսն ենք այսօր, «Տուշոնկա - 2» օպերացիայի դեբյուտն է։ Թեման արդեն բավական «եփված է», հավանաբար, շուտով կլինեն նաև «բացահայտումներ», իշխանական քարոզչության զոհեր, մեծ հիասթափություն ու սև ամբոխի ցնծություն։ Ասել է թե՝ չարիքի հաղթանակ, որի պտուղները Նիկոլը կքաղի 2026-ի ընտրություններում։

Հնարավո՞ր է արդյոք դեպքերի զարգացման այլ ընթացք։ Ո՛չ։ Բայց կարող է հնարավոր լիներ, եթե մեր ընդդիմությունը, էլիտաները, քաղաքական և հասարակական գործիչներն այլ կերպ արձագանքեին հերթական մարտահրավերին։ Նվազագույնը, օրինակ, այդպես ջանասիրաբար չտարածեին Նիկոլի գրվածքները։ Սոցիալական ցանցերը հեղեղված են Նիկոլի անբարոյական մտքերի screen-ներով։ Եվ այդ տարածողների մեծամասնությունը հենց ընդդիմադիրներն են։

Մենք ինքներս ենք մեզ «փակուղու» մեջ դրել և չենք կարողանում դուրս գալ այդ «փակուղուց»։ Մինչդեռ Նիկոլին հեռացնելու բազում հնարավորություններ են եղել։

Հիմա էլ կա՝ իմպիչմենտը։

Չկա միայն այդ որոշումը։ ՈՒ մինչ որոշումն ուշանում է, Նիկոլը գործում է։

Այն էլ ինչպե՜ս է գործում…

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1258

Մեկնաբանություններ